Դիմել ենք, և Մոսկվան չի կատարել իր պարտավորությունները. Արայիկ Հարությունյան
Հայաստանը աշուն է մուտք գործում ներքաղաքական ու միջազգային հախուռն զարգացումների ներքո։ Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին քաղաքական հալածանք սկսելու մեջ, իշխանություններն ասում են՝ պայքարում են օլիգարխիայի և նախկին կոռումպացված վարչակարգերի դեմ։ Մյուս կողմից Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների հարցն է։ Կողմերը կարծես ընդհանուր հայտարարի չեն գալիս կարևոր մի շարք խնդիրների վերաբերյալ, Հյուրընկալել ենք մի մարդու, ով մինչև վերջերս գրեթե ամեն օր տեսնում էր Նիկոլ Փաշինյանին։ Այսօր գուցե ոչ այնքան հաճախ։ Մեր հյուրն է Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը։ Յուրաքանչյուր կիրակի «Կիրակի» հաղորդման եթերում Սարգիս Հարությունյանն անդրադառնում է անցած շաբաթվա Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, իրավական, ինչպես նաև միջազգային կարևորագույն զարգացումներին։ #armenia #politics #civilcontract #pashinyan